Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նա խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի անունից, նրանց փոխարեն և նրանց շահերից

Նա խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի անունից, նրանց փոխարեն և նրանց շահերից
24.04.2025 | 19:36

«Դատապարտելի, սադրիչ և հրահրող» որակված գործողություն: Սա ՀՀ «ղեկավարի», շեշտում եմ, ՀՀ ղեկավարի, ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարի որակումն է երեկ տեղի ունեցած ավանադական ջահերով երթին նախորդող դրոշների այրմանը: Այդ գործողությունից օտարվելու կամ այդ գործելաոճը չկիսելու շատ տարբեր քաղաքական վարժություններ կային, որոնցից ոչ մեկը Փաշինյանը չկիրառեց: Սկսած այդ գործողության չմեկնաբանումից՝ վերջացրած այդ գործողության հետ համաձայն չլինելով պաշտպանել սեփական քաղաքացիների արտահայտչաձևի ընտրության իրավունքը: Նա արեց այլ բան. նա խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի անունից, նրանց փոխարեն և նրանց շահերից:

Եթե կա մեկը, ում համար քաղաքական, անձնական, բարոյական և մենթալ առումով դատապարտելի է

-Հայ ազգի, էթնոսի ցեղասպանության հեղինակ պետության,

-Արցախի բնակչության բռնագաղթի և էթնիկ զտման կազմակերպիչ և իրականացնող պետության,

-Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացրած պետության,

-Շուրջ 30 տարի Հայաստանը շրջափակման մեջ պահող պետության,

-Համատեղ և միասնական ռազմուժի կիրառմամբ և պատերազմով շուրջ հինգ հազար հայորդիների կյանք խլած պետությունների պետական սիմվոլների հրապարակային այրումը, և այդ մարդիկ պաշտոնապես ներկայացնում են քո պետությունը և դատապարտում են այդ ցեղասպան պետությունների պետական խորհրդանիշների՝ այսինքն, նույնիսկ միջազգայնորեն ճանաչված և հարևան պետությունների պետական քաղաքականության նկատմամբ իր քաղաքացիների ընդամենը ազատ և կամային արտահայտչաձևը, ուրեմն քո պետությունը ներկայացնողները բացարձակ կապ և առնչություն չունեն քեզ հետ և քո պետության հետ:

Նրանք, որքան էլ քողարկեն, այնուամենայնիվ ունեն ուղիղ կապ, առնչություն, շահեր քեզ ցեղասպանած և ցեղասպանող պետությունների հետ և հանդիսանում են վերջիններիս շահերի փաստացի պաշտոնատարները, այլ ոչ թե՝ քո:

P.S. Մեր ժողովրդի 680.000 ներկայացուցիչներ շատ ավելի սադրիչ և հրահրող գործողություն են կատարել հենց իրե՛նց նկատմամբ, քան թշնամու դրոշ այրելը՝ քեզ են ընտրել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ